Թօփ 1 Քարեր

Top 1 Stones
Топ 1 Камни

2011 թվականից Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, Դնեպր, Սամարա, Խաբարովսկ և մի շարք այլ կենտրոններում, սկսեցին իրենց գործունեությունը ծավալել քարամշակման բնագավառի հայկական ավանդույթները կրող հայազգի մասնագետները:

Տարիների ընթացքում որակյալ աշխատանքի, հարգալից, արժանապատիվ ու պատասխանատու մոտեցման հիման վրա, կատարելության ձգտման շնորհիվ մեծ ճանաչելիություն էին ստանում հայազգի քարամշակների ձեռակերտ ստեղծագործությունները:

Ընդլայնելով համագործակցության շրջանակները, գործընկերույթուն հաստատվեց աշխարհի ավելի քան տասը երկրների տարատեսակ՝ խոշոր, մանր ու միջին կազմակերպությունների հետ, որոնք տիրապետում են քարամշակման առանձնահատկություններին:

2019 թվականից, վերադառնալով հայրենիք, պահպանելով և խորացնելով կապերը Հնդկաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իրանի, Թաիլանդի, Իսպանիայի, Մարոկկոյի, Հարավաֆրիկյան Հանրապետության և մի այլ երկրների մասնագետների, հանքերի սեփականատերերի, քարամշակման արտադրամասների ներկայացուցիչների հետ, կարողացանք հիմնադրել մեր՝ «ԹՕՓ 1» ապրանքանիշը:

Այս բնագավառում, որպես «ԹՕՓ 1 Հոլդինգի» առանցքային մասնակից, հանդես ենք գալիս «ԹՕՓ 1 Քարեր» անվամբ: Մեր կազմակերպության գործունեության առանձնահատկություններից է այն, որ պատվերների հիմնական մասը՝ քարերի ձևավորումը, ողորկումը, փայլեցումն ու մշակումն իրականացվում է արտերկրում՝ այս ոլորտի առաջատար տեխնոլոգիաների գործադրմամբ: Հայաստանում հիմնականում կատարվում է վերջնական շտկումներն ու հարմարեցման աշխատանքները:

Դա հնարավորություն է ընձեռում խուսափել ավելորդ, անհարկի և ոչ անհրաժեշտ քարաբեկորների ներկրման դժվարություններից, կրճատելով միջին ընդհանուր ծախքերը նվազեցնել ընդհանուր արտադրական ծախքերը, դա էլ նպաստում է գործունեության արդյունավետությունը բարձրացմանը: