Գրանիտե սալիկները լայնորեն օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարման աշխատանքներում՝ շնորհիվ իրենց ամրության, ջերմակայունության և գեղագիտական տեսքի։ Դրանք հարմար են հատակների, պատերի, աստիճանների, ինչպես նաև ճակատային երեսպատման համար։
Գրանիտե սալիկները ունեն մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝
- Ջրակայունություն՝ հարմար են խոնավ տարածքների համար։
- Ցրտադիմացկունություն՝ հարմար են բացօթյա օգտագործման համար։
- Բազմազանություն՝ հասանելի են տարբեր գույների և հյուսվածքների։
